ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփին
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպման ընթացքում, որը կայանալու է Սպիտակ տանը հոկտեմբերի 20-ին, քննարկվելու են հիմնականում ՄԱԿ-ի բարեփոխումները, գրում է USA TODAY լրատվամիջոցը։
ՄԱԿ մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ։
Սպասվում է նաև, որ կողմերը կքննարկեն Իրանի միջուկային պայմանագիրը, Մերձավորարևելյան իրավիճակի հեռանկարներն ու համաշխարհային ծայրահեղականության դեմ պայքարը։