Մոտ 40.000 ֆրանսիացի բողոքել է Մակրոնի նախաձեռնած աշխատանքային օրենսգրքի բարեփոխման դեմ (լուսանկարներ)
Международные новостиՖրանսիայի տարբեր քաղաքներում մոտ 40.000 մարդ մասնակցել է բողոքի փողոցային ակցիաների, որոնք ուղղված են եղել աշխատանքային օրենսգրքի բարեփոխման դեմ:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը` իրավապահ մարմինների տվյալներին հղումով, միայն մայրաքաղաք Փարիզում փողոց է դուրս եկել 5.500 մարդ:
Աղբյուրը նկատում է, որ թեև բողոքի ակցիան Փարիզում բավական հանգիստ է անցել, այնուհանդերձ՝ որոշ մասնակիցներ այրել են ծխաբեր նռնակներ, ներկել են շինությունների պատերը, ավերել են ավտոբուսի կանգառները:
Հայտնի է, որ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Պո, Բայոն, Ռենե, Թուլուզ և Լիոն քաղաքներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է 5 հրամանագիր, որոնցով բարեփոխումներ կիրականացվեն աշխատանքային օրենսգրքում: Նախագահը հայտարարել էր, որ փոփոխությունները շրջանառության մեջ կդրվեն 2018թ. հունվարի 1-ից ոչ ուշ:


