Կուբայում ակուստիկ հարձակումների հետեւանքով ԱՄՆ դեսպանատան տուժած աշխատակիցների թիվը հասել է 24-ի
Международные новостиԿուբայում բժիշկները ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մոտ ախտորոշել են նույն նախանշանները, որոնք առաջացել են ենթադրյալ ակուստիկ հարձակումների հետեւանքով, որոնց այս տարվա ամռան սկզբին ԱՄՆ քաղաքացիական ծառայողները ենթարկվեցին: Այսպիսով, տուժածների ընդհանուր թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես նախկինում ասել էինք, այդ հարձակումների հետաքննությունը շարունակվում է եւ մենք վերանայել ենք մեր գնահատականները՝ ստանալով նոր տվյալներ», - ասել է նա,- «Մենք կարող ենք հաստատել, որ այդ հարձակումներն ազդել են 24 մարդու առողջության վրա»: ԱՄՆ-ն այս տարվա սեպտեմբերի վերջին Հավանայում դեսպանատան իր աշխատակիցների մեծ մասին հետ էր կանչել եւ անորոշ ժամանակով դադարեցրել էր Կուբայի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը՝ իր աշխատակիցների վրա ակուստիկ հարձակումների պատճառով: