Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Общество

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Անցկացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Պայմանավորվել ենքորպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելիթուլացնելուորպեսզի առաջնագծում չունենանք զոհերՊետք է ասեմև՛ Ադրբեջանի նախագահըև՛ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով. «Մեզ համար չկա լուծումորը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունըՄեզ համար միակ լուծումն այն էոր Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրսԵրբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշումև իրականացնելև դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանըտնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում՝ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդցարդ Նալբանդյանը նշել է, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: «1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը  սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս։

Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել էՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: «Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները:

Սոչիում անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցել է «Արմենպրես» լրատվականգործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է գործակալության ֆոտոարխիվը թվայնացնելու աշխատանքները և «history.armenpress.am» կայքի հնարավորությունները: «Իր պատմությունը1918թ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակիթվային նախագիծ՝ «ԱրմենպրեսՊատմություն», որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ունախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմոր նորացվածկարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մերբաժանորդներին ու ընթերցողներին»,- ասել է Արամ Անանյանը: 

Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և IRNA-ն, տեղեկատվության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը հարցազրույց է տվել IRNA գործակալությանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության հեռանկարներին: «Ես կարծում եմոր մենք ականատես ենքլինում երկու լրատվական գործակալությունների միջև պատմական տրանսֆորմացիայիՀայաստանի ևԻրանի ազգային լրատվական գործակալությունները համագործակցության ամուր պլան ունենհամագործակցության բարձր մակարդակի օրակարգորն ընդգրկում է տեղեկատվության բոլորոլորտներըոլորտներորոնք կան այսօր և ոլորտներորոնք կլինեն ապագայումՀամագործակցությունը ենթադրում է նորություններիլուսանկարներիտեսանյութերիտեսակամուրջների փոխանակումտեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերինչպեսնաև համատեղ ծրագրերի իրականացում»,- ասել է Անանյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել էՀայաստան եւ Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին և մի քանի այլ համաձայնագրեր վավերացնելու մասին ՀՀ օրենքներ: 

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: ՀՀ Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վիճակագրություն ներկայացրեց 70 ներդրումային ծրագրերին պետական օժանդակության վերաբերյալ, որոնք ներկայում իրականաց­ման տարբեր փուլերում են: «Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թկիրականացվի մոտ 493 միլիոնԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղԸստ Կարայանիմոնիտորինգը ցույց էտվելոր արդեն իրականացվել է շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումստեղծվել են 3200 նորաշխատատեղեր»,-տեղեկացրեց նախարարը:

Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից:  Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքինախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը«Այստարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիրՄենք սփյուռքում գտնում ենքբարերարներիկազմակերպություններիորոնք աջակցություն են ցուցաբերումլուծում Հայաստանիսահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրներըԸնտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղՄենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրներըներկայացնում դրանք սփյուռքիմեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: Գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով:

 

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հաստատվում է հանրության նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը:

Սփյուռք

Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց հայ գրողհրապարակախոսհասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը«Նա տառապում էր ծանրհիվանդությամբու վերջին օրերին կարծես կանխազգում էր իր՝ կյանքից հեռանալըԼուսադեմին նալքեց մեզ եւ մահից ժամեր առաջ ասել էրոր իրեն հուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների կողքին»,-ասաց նա:

Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»:

«Գործարար կանայք» հանձնախմբի ջանքերով 32 հալեպցի կին գործարարներ մասնակցել են Դամասկոսի Միջազգային Ցուցահանդեսին: Նրանց թվում էին հայուհիներ Անժել Պոշկեզենյանը, Թալին Ալեքսանյանը, Հուրի Սիլվահյանը և Ռոզեթ Նազարյանը: Ցուցահանդեսի ավարտին, Սիրիայի Առաջին տիկինը նախագահական պալատում հանդիպման է հրավիրել գործարար կանանց, ջերմ ընդունելություն ցույց տվել` խոստանալով աջակցել նրանց:

 

Միջազգային խճանկար

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում Է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր Է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Այդ մասին Ժեենբեկովը հայտարարել Է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները: Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել Է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել Է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնին հղած պատասխան ուղերձում հորդորել Է նրան՝ ելույթ ունենալ իսպանական խորհրդարանում եւ պարզաբանել իր դիրքորոշումն անկախության հարցի վերաբերյալ։ Իսպանիայում դատարանը կալանքի տակ Է վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն Է վարվում խռովության գործով։ Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Կատալոնիայի Ժեներալիտետի արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեւան։ Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան հաստատել Է, որ Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:

Իրաքի ոստիկանությունը հսկողություն Է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ: Երկու հանքավայրերն Էլ գտնվում են Քիրկուկ քաղաքից հյուսիս ընկած շրջանում: Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ։ Մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրկուկից հյուսիս-արեւմուտք գտնվող բնակավայրերից մեկին: Քուրդ զինվորականների ներկայացուցիչները հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել Է «դիմագրավել հարձակումը» եւ «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում Է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն Է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:

«Ռոսնեւֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին: 

Իրանի առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ: Իրանի փոխնախագահը նշել է, որ ազգային արժույթներով երկկողմ առևտրը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:

Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի  հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները,  ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը:

Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում Է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել են դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված Էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար։

Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում Է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի Է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Քոլոջը՝ ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցըԴրանում մեծ ուշադրություն Է դարձվում սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին: «Այսօրվա դրությամբ աշխարհի 2473 միլիարդատերերիկարողությունը հավասար Է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի միագումարհամախառն ներքին արդյունքին»,-ասել Է Քոլոջը:

 

Մշակույթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցել են հայ արտիստները։ Մրցույթի գրան-պրին շահել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը միջազգային ստուգատեսում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Հաղթական դափնի է հայրենիք բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Առաջին անգամ Հայաստանին 

Лента новостей
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Вся лента »
Опрос