United Airlines հայտարարել է էկոնոմ դասում լրացուցիչ նստարաններ ավելացնելու մասին
Международные новостиUnited Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ վերակազմակերպելու է Boeing 777-200 ինքնաթիռի սրահը՝ ավելացնելով 21 լրացուցիչ նստարան, հայտնում է Los Angeles Times-ը:
Ինքնաթիռը, որը սկսվելու է օգտագործվել այս ձմեռ հիմնականում երկար հեռավորությունների չվերթների համար, կունենա բիզնես դասի 50 նստարան, ինչպես նաև էկոնոմ դասի 242 նստարան: Ավիաընկերությունը նշել է, որ պատրաստվում է վերափոխել մոտ 90 Boeing 777-200 ինքնաթիռներ առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Հաղորդվում է, որ լրացուցիչ նստարանները տեղավորելու համար՝ էկոնոմ դասում նստարանների շարքերը նախկին 9-ի փոխարեն կունենան 10 նստարան: