Հաքերները կոտրել են Իսպանիայի կառավարության կայքերը
Международные новостиAnonymous խմբավորման հաքերները հայտարարել են «Ազատ Կատալոնիա» արշավն սկսելու մասին և կոտրել են Իսպանիայի կառավարության կայքերից մի քանիսը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, կիբեռհարձակման առաջին զոհը թագավորության Սահմանադրական դատարանի կայքն է, որն անհասանելի է եղել մի ամբողջ օրվա ընթացքում:
Այնուհետև հաքերները հարձակում են գործել Էկոնոմիկայի, Զարգացման և Արդարադատության նախարարությունների կայքերի վրա:
Կիբեռհարձակման է ենթարկվել նաև Իսպանիայի Ժողովրդական կուսակցության պորտալը: Ինչպես հաղորդվում է, հոկտեմբերի 22-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին, կայքերի աշխատանքը վերականգնվել է:
Աղբյուրի հիշեցմամբ՝ խմբավորումը սեպտեմբերի 24-ին տեսանյութ էր հրապարակել, որում բացատրել է, թե ինչու է աջակցում Կատալոնիային:
Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է հոկտեմբերի 23-ին հայտարարել անկախության մասին: