Բրիտանիայում զինված տղամարդը 2 մարդու պատանդ է վերցրել ժամանցային ակումբում
Международные новостиՄեծ Բրիտանիայի Ուորիքշիր կոմսության Նանիթոն քաղաքում ատրճանակով զինված տղամարդը պատանդների է վերցրել ժամնացային կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով ականատեսներին, տեղի ոստիկանությունը դեռևս չի հաղորդում միջադեպի մանրամասները, սակայն բնակիչներին կոչ է անում խուսափել դեպքի վայր այցելելուց:
«Աշխատակիցներն այս պահին փորձում են կարգավորել իրավիճակը Նանիթոնի Բերմուդա պարկ ժամանցային կենտրոնում», - ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ականատեսները պատմում են, որ չեն կարողանում լքել հարևան շենքերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործը գտնվում է բոուլինգ-ակումբի տարածքում:
Ականատեսներից մեկի խոսքով՝ տղամարդը ծխելիս է եղել շենքի տարածքում, և երբ նրան նկատողություն են արել, անմիջապես հանել է զենքը: Ըստ վկաների հաղորդման՝ նա երկու մարդու է պատանդ վերցրել:
Դեպքի վայրում մոտ 30 ոստիկան է աշխատում: