Վենետոյում եւ Լոմբարդիայում քվեարկել են Իտալիայի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին
Международные новостиԻտայիայի Վենետո եւ Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին: La Stampa թերթի փոխանցմամբ՝ Վենետոյում քվեարկությանը մասնակցել Է ընտրողների 59,7 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ շուրջ 98 տոկոսն արտահայտվել Է ինքնավարության օգտին, 2 տոկոսը՝ դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի ուշ հայտնի Է դարձել հարեւան Լոմբարդիայում անցկացված համանման հանրաքվեի արդյունքների մասին, որտեղ, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հանդես Է եկել կենտրոնական կառավարությունից մարզի ինքնավարության օգտին: Տարածաշրջանում հանրաքվեին մասնակցությունը կազմել Է ավելի քան 40 տոկոս: Վենետոյում եւ Լոմբարդիայում հանրաքվեները խորհրդատվական բնույթ են կրում եւ ուղղակի կամ անհապաղ ոչ մի ազդեցություն չունեն դրանց կարգավիճակի վրա:
Ինքնավարության աջակցման դեպքում տարածաշրջանների ղեկավարները ժողովրդի մանդատն են ստանում կառավարության հետ բանակցություններ սկսելու համար, ինչպես որ նախատեսված Է Իտալիայի Սահմանադրությամբ: Վենետոն եւ Լոմբարդիան միասին կազմում են Իտալիայի տնտեսության մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: