Սեքսը կարող է օգտակար լինել անորեքսիայի դեմ պայքարում
LifestyleԲրիտանացի ու կորեացի գիտնականները իրենց կատարած հետազոտություններից հետո պարզել են, որ սեքսի ժամանակ ժամանակ օրգանիզմում արտադրված հորմոնը կարող է դառնալ անորեքսիայի դեմ լավագույն դեղամիջոց: Այսպիսի հորմոն է արտադրվում նաև նաև ծննդաբերության ժամանակ ու երեխային կրծքով կերակրելիս:
Ըստ փորձագետների` օքսիտոցին հորմոնն ընդունելով` հիվանդներն ավելի քիչ են կենտրոնանում սննդի և իրենց մարմնի արտաքին տեսքի վրա:
Բրիտանիայում անցկացված փորձին մասնակցել է 150 դեռահաս աղջիկ, որոնք բոլորն էլ տառապում են սննդային վարքի խանգարումներից:
Ըստ գլխավոր փորձագետ Ջենեթ Տրեժերի, ով ղեկավարել է հետազոտությունը, այս ամենը օքսիտոցինի ուսումնասիրման դեռ սկիզբն է, սակայն այդ հորմոնի որպես դեղամիջոցի ուսումնասիրման արդյունքն արդեն իսկ ապշեցնում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: