Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչները շտապ տարհանվելու հրաման են ստացել
Международные новостиՃապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում Կուրիյամա քաղաքի մոտ 900 բնակիչներին իշխանությունները կարգադրել են շտապ տարհանվել՝ Lan թայֆունի հետեւանքով Աբուկումա գետի ափերից դուրս գալու սպառնալիքի պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հեռախոսով հայտնել են քաղաքային վարչակազմից:
«Կտարհանվի ընդամենը 919 մարդ»,- ասել են Կուրիյամայի իշխանությունները:
Նույն օրն ավելի վաղ տարհանման մասին կարգադրությունը հրապարակվել էր քաղաքի վարչակազմի կայքում: