Գեղեցիկ կառուցվածք ունենալու համար պետք է ամեն օր աշխատել
LifestyleԲոլորն էլ ձգտում են գեղեցիկ կազմվածք ունենալ: Ոչ մի դիետա չի կարող տալ այն արդյունքը, որ կստանաք, եթե զբաղվեք սպորտով: Դիետաների միջոցով քաշ կորցնելը հանգեցնում է նրան, որ ունենում եք նիհար, բայց ոչ միշտ գեղեցիկ մարմին:
Մասնագետներն առաջարկում են օգտակար վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար.
1. Կարևորագույն վարժություն են փորի մկանների ձգումները կամ պրեսը: Այն ոչ միայն փորի մկանների, այլև ողնաշարի համար է: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգտակար է ողնաշարի s-աձև ոլորման դեպքում:
2. Ձիգ նստատեղ ունենալու, ցելյուլիտի դեմ պայքարելու համար շատ արդյունավետ է հետևյալ վարժությունը. չոր մակերեսի վրա պառկեք կողքի և ութ անգամ ձիգ պահած վիճակում բարձրացրեք- իջեցրեք ոտքը' մյուսը չշարժելով: Ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:
3. Նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, խորհուրդ ենք տալիս, այսպես կոչված, «աշխատավայրի վարժությունների» կոմպլեքսը: Կանգնեք դեմքով դեպի սեղանը' երկու ձեռքերով հենվելով նրա վրա: Դեպի ետ բարձրացրեք նախ աջ, ապա' ձախ ոտքը' ծունկը չծալելով:
Օրվա ընթացքում կատարելով այս պարզ վարժությունները՝ Դուք ոչ միայն կազատվեք ավելորդ կիլոգրամներից, այլև կունենաք բարձր տրամադրություն եւ լավ կազմվածք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: