Գեղեցիկ և«հյութեղ» կուրծք ունենալու գաղտնիքը
LifestyleԿնոջ գեղեցիկ կուրծքը նրա գեղեցկության առաջնային գրավականն է: Մասնագետները կրծքի գեղեցկությունը պահպանելու համար խորհուրդ են տալիս հատուկ մարմնամարզություն անել: Ամենահասարակ վարժություններից մեկը դուք կարող եք անել ամեն օր արթնանալուց հետո կամ օրվա ընթացքում մի քանի անգամ: Յեռքերը պահելով կրծքի մակարդակին՝ միացրեք ափերը և սեղմեք իրար՝ որքան հնարավոր է ուժեղ: Դանդաղ հաշվեք մինչև տասը, մկանները թուլացրեք և հետո նորից ափերն ամուր սեղմեք իրար: Այս վարժությունը ցանկալի է կրկնել տասն անգամ:
Չոր մերսում : Ամեն օր ցնցուղ ընդունելուց առաջ օգտակար է լանջաբացվածքի շրջանը շփել հատուկ խոզանակով: Եթե ձեր մաշկը զգայուն է, ավելի լավ է օգտվել դեմքի համար փափուկ խոզանակից:
Ծովի աղ : Կրծքերի տոնուսը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը ծովի աղով լոգանքն է: Տաք ջրի մեջ լցրեք 400 գ այդպիսի աղ (չարժե շատ տաք ջրից օգտվել, որովհետև այն բացասաբար է ազդում մաշկի վրա. լուծվում է բնական մաշկային ճարպը, և մաշկը չորանում է), թողեք աղը լուծվի և, ամենահաճելի մտքերին տրվելով՝ ընկղմվեք ջրի մեջ: Չարժե, սակայն, լոգարանի մեջ 15 րոպեից երկար մնալ:
Գեղեցիկ կեցվածք: Անգամ ամենագեղեցիկ կուրծքը կդադարի հիացմունքի առարկա լինելուց, եթե չհետեևք ձեր կեցվածքին: Վհատորեն իջած ուսերը և երեք տակ կորացած մեջքը արագ մոռանալ կտան գեղեցիկ կրծքի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: