Խորհուրդներ` դիետայից հետո քաշը պահելու համար
LifestyleՏարածված կարծիք կա, որ նիհարելը շատ դժվար է, բայց իրականում այնքան դժվար չէ նիհարելը, որքան այդ երանելի քաշը հետո պահելը: Ինչպես անել, և ինչ անել, որ դիետայից հետո անցանկալի կիլոգրամները նորից այցի չգան: Healthyfood.com-ը առաջարկում է մի քանի խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն ընթացքը կառավարել:
Նախ հիշեք, որ առաջին հերթին դիետան սթրես է ողջ օրգանիզմի համար: Հետո' Դուք ինքներդ չէ, որ պետք է Ձեզ համար սահմանափակումներ դնեք: Դրա համար գոյություն ունեն դիետոլոգներ, որոնց դիմելը շատ ավելի ճիշտ կլինի և բարդությունների առաջ չի կանգնեցնի:
Մինչև դիետան պետք է կարգավորել սնունդը, որպեսզի հնարավոր լինի խուսափել սթրեսից:
Վատ չէր լինի նաև, եթե ֆիթնես ակումբում գրանցվեիք դիետա պահելուց մի ամիս առաջ, այլ ոչ թե ամեն ինչ որոշեք մեկ օրում և օրգանիզմին դնեք վատ վիճակի մեջ: Դիետայից հետո պահպանել քաշը հաջողվում է քչերին, որովհետև շատերը չեն պահում նրանից հետո ճիշտ ընթացք:
Վերջին սնունդը պետք է ընդունել քնից 3 ժամ առաջ, բայց սրան էլ պիտի հասնել աստիճանաբար: Եթե շատ եք ուզում ուտել, Ձեզ մի զրկեք դրանից, բայց դա չի նշանակում մտնել խոհանոց և դատարկել սառնարանի պարունակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: