Խուլիգանը կրակել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի պատուհանի վրա
Международные новостиՈստիկանությունը խուլիգանություն հանցակազմով քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի պատուհանի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 14-ին:
«Անհայտ անձը կրակել եւ վնասել է բնակարանի ապակին: Այս բնակարանի սեփականատերը փոխվարչապետ Դմիտրի Օլեգովիչ Ռոգոզինն է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռոգոզինի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: