Պորոշենկո. Ուկրաինան ՄԱԿ հիմնադիրներից է
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ՄԱԿ հիմնադիրներից է եղել։ Համապատասխան գրառումը հոկտեմբերի 24-ին հայտնվել է նրա Twitter–ի էջում։
«ՄԱԿ հիմնադրման օրը նաեւ ուկրաինական տոն է, քանի որ Ուկրաինան կազմակերպության հիմնադիր պետությունների թվում էր»,– գրել է նախագահը։
ՄԱԿ–ը հիմնադրվել է 1945-ին։ ԽՍՄ պահանջով կազմակերպության նախնական անդամների թվում էին Բելառուսի եւ Ուկրաինայի ԽՍՀ–ները։