«Ամեն բան անում եմ, որպեսզի լինեմ լավագույնը». Լիլի Սարգսյանը` Չինաստանում ունեցած բարդությունների և հուզմունքը հաղթահարելու մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն արդեն Չինաստանում է, որտեղ նոյեմբերի 18–ին կմասնակցի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Tert.am Life–ի հետ զրույցում Լիլին պատմել է, թե ինչպես է անցնում առօրյան Չինաստանում, ինչ բարդություններ է հաղթահարել և ինպես է նախապատրաստվում «Միսս աշխարհին»։
«Այստեղ ամեն բան շատ հրաշալի և հետաքրքիր է։ Այցելել ենք տեսարժան վայրեր։ Օրեր առաջ չինական ներկայացման ենք հաճախել, այնքան տպավորիչ էր։ Մարդիկ էլ բարի են և հյուրընկալ։ Առաջիկայում այցելելու ենք տարբեր քաղաքներ և տեսարժան վայրեր, ծանոթանալու ենք այստեղի մշակույթին»,– ասաց Լիլին։
17–ամյա աղջիկը տրտնջալ չի սիրում, սակայն խոստովանեց, որ սկզբնական փուլում իր համար բարդ էր։ Լիլին առաջին անգամ է ճամփորդում, դեռահաս աղջկան բաժին է հասել միայնակ ճամփորդությունը, ինչն էլ փոքր–ինչ դժվարացրել է իրավիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։