Կալորիաների հաշվարկը չի փրկի ավելորդ կիլոգրամներից
LifestyleՄասնագետների փոխանցմամբ` ցանկացած սննդային կալորիա համապատասխանում է նույն քանակի էներգիայի: Բայց սա չի նշանակում, որ Ձեր մարմինը նույն կերպ է արձագանքում 100 կալորիային, որը ստանում է պաղպաղակից և նույն 100 կալորիային, որը ստանում է սպիտակուցային սալիկից:
Բանն այն է, որ մեր օրգանիզմում բոլոր կալորիաները նույն կերպ չեն ներծծվում: Ինչ վերաբերում է մետաբոլիկ գործակցին, սպիտակուցները կրկին առաջին տեղում են:
Պատճառն այն է, որ պրոտեին պարունակող սննդի մետաբոլիզմի համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, որն այնուհետև խթանում է նյութափոխանակությունն ու դուք ավելի շատ էներգիա եք ծախսում:
Այսպիսով, կալորիաները վատ չափորոշիչ չեն, սակայն անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել սննդի տեսակին, որն ընդունում եք: Ահա թե ինչու է կարևոր ձեր սննդակարգը քննարկել բժիշկ-սննդաբանի հետ, ով կօգնի անել ավելին, քան կալորիաների պարզ հաշվարկն է:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: