5 խախտում, որոնք ոչ մի դեպքում չպետք է կիրառել սիրային հարաբերություններում
LifestyleՄի մտածեք, որ ձեր հարաբերությունները կլուծեն ձեր բոլոր խնդիրները : Ամուր հարաբերությունները ուրախություն եւ հաճույք են պատճառում, իսկ երջանկությունը բոլորիս ներսում է: Ոչ ոք քեզ երջանիկ ու կենսուրախ չի դարձնի, բացի քո սեփական ներքին ուժից: Ոչ մեկի վրա մի դրեք սեփական երջանկության պատասխանատվությունը:
Պետք չէ մտածել, որ հարաբերություններ կառուցելը հեշտ գործ է: Երկարատեւ հարաբերությունները հրաշալի են, բայց դրանք կառուցելը բարդ է եւ ոչ բոլորի մոտ է ստացվում: Զուգընկերները հաճախ են մտածում, թե հնարավոր է՝ սխալ ընտրություն են արել, ոչ ճիշտ մարդու են գտել... մտքեր, որոնք կասկածներ են առաջացնում: Բոլոր զգացմունքները հակասական են, եւ պետք է աշխատել դրանց զարգացման համար:
Պետք է թույլ չտաք, որ վախը իշխի սիրո եւ անկեղծության նկատմամբ: Դուք երբեք սիրելով չեք պարտվի: Սերն այն է, որ դու թույլ ես տալիս սիրելիիդ քեզ ցավ պատճառել, քանի որ նրա առջեւ բացում ես սիրտդ, իսկ նա անում է ամեն ինչ, որպեսզի չվնասի քեզ, այլ, հակառակը, պաշտպանի: Առանց վստահության սերը մահանում է: Չի կարելի ապրել այն մտքով, թե քեզ խաբելու են, պետք է սովորել վստահել մարդկանց:
Ոչ մի դեպքում մի բացահայտեք միմյանց գաղտնիքները: Վստահությունը ցանկացած հարաբերությունների հիքմն է: Եւ եթե այն խախտվել է, դրա վերականգման համար ուժեր ու ժամանակ է հարկավոր:
Չպետք է թաքցնել զգացմունքները: Պետք չէ ձեւացնել, երբ խոսքը զգացմունքների մասին է: Սիրո մեջ ձեւականությունը տեղ չունի: Պետք է իսկական ու անկեղծ լինել բոլոր հարցերում: Իսկական լինել՝ նշանակում է կարողանալ սիրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: