Թաիլանդում սկսվում է Բհումիբոլ Ադուլյադեջ թագավորի հուղարկավորության արարողությունը
Международные новостиԹաիլանդում սկսվում է Բհումիբոլ Ադուլյադեջ թագավորի հուղարկավորության արարողությունը, որը կտեւի 5 օր: Թագավորի հուղարկավորության համար 90 մլն դոլար է հատկացվել:
Չնայած արեւադարձային տեղատարափ անձրեւին, հազարավար մարդիկ են հավաքվել սգո երթին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը: Մեկ օր շուտ ժամանելով, որպեսզի արարողությանը մասնակցելու համար տեղ ունենան, որին հավանաբար 250 հազար մարդ է մասնակցելու, նրանք վրաններ են խփել հին Բանգկոկի կենտրոնում՝ հորդ անձրեւից պաշտպանվելու համար: Հին քաղաքի հյուրանոցներում համարներն ամրագրվել են մի քանի շաբաթ առաջ: Դիակիզման օրը՝ հոկտեմբերի 26-ը ոչ աշխատանքային է հայտարարվել:
Դիակիզման արարողությունն անցկացնելու է հանգուցյալ թագավորի միակ որդին՝ նոր թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը: