«Շատ ուրախ եմ «Acti tour»-ի հետ աշխատելու համար». Լևոն Արոնյանի կինը՝ հարսանեկան արարողության մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն ու Արիաննա Քաոլին սեպտեմբերի 30-ին օրինականացրեցին իրենց հարաբերությունները: Զույգի պսակադրությունը կայացավ Սաղմոսավանքում, քավորը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր: Համացանցում զգալիորեն քննարկվեց հայտնի զուգի ամուսնությունը: Հարսանիքի վերաբերյալ կարծիքները դրական էին. օգտատերերը միաբերան պնդում էին, որ միջոցառումը կազմակերպված է ճաշակով՝ առանց ավելորդ ճոխությունների: Հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել էր «Acti tour» ընկերությունը՝ առաջնորդվելով զույգի նախընտրություններով և պահանջներով:
Life.panorama.am-ը զրուցել է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննա Քաոլիի հետ:
-Արիաննա, Դուք և Լևոնը երկար ժամանակ ընկերներ էիք: Ի՞նչ փոխեց պաշտոնականամուսնությունը ձեր հարաբերություններում և կենցաղում։
-Ամուսնությամբ մենք պաշտոնական դարձրեցինք և տոնեցինք այն, որ երկու անհատներ դարձան մի ամբողջություն՝ ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծու, հանրության, ընկերների, ընտանիքի առաջ։ Ամուսնությունն ունի գեղեցիկ խորհուրդ, որը՝ որպես քրիստոնյա, ինձ համար անհատապես խորը նշանակություն ունի և միանշանակ՝ ընկերների ու ընտանիքի հետ նշելու առիթ է դա։
Շարունակությունը՝ այստեղ: