Բեռլինում ենթադրյալ իսլամիստի են ձերբակալել
Международные новостиԲեռլինի ոստիկանները ենթադրյալ իսլամիստի են ձերբակալել, գործողության ընթացքում առգարվվել է զենք եւ ռազմամթերք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բեռլինի ոստիկանության եւ դատախազության համատեղ հայտարարությունը:
«Անցած գիշեր Բեռլինի Ռայնիկենդորֆ եւ Շառոլտենբուրգ Վիլմերսդորֆ շրջաններում 4 վայրում խուզարկություններ են կատարվել: Առգրավվել է զենք, զենքի մասեր եւ մեծ քանակությամբ ռազմամթերք»,- նշված է հայտարարության մեջ:
Խուզարկություններն անցկացվել են Գերմանիայի 40-ամյա քաղաքացու դեմ վարվող ոստիկանության եւ դատախազության հետաքննության շրջանակում, ում կասկածում են իսլամիստական միջավայրին հարելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է:
Հայտարարության մեջ նշվում է, թե իրավապահներ տեղեկություններ չունեն այն մասին, որ ձերբակալվածն ահաբեկչություններ էր ծրագրել: Հետաքննությունը շարունակվում է: