Ստամբուլում սկսվել է միջազգային իրավապաշտպանների գործով դատական լսումները
Международные новостиՍտամբուլի Բույքուքադա կղզում հուլիսի 5-ին համաժողովի ժամանակ ձերբակալված միջազգային իրավապաշտպանների գործով դատական լսումները սկսվել են Ստամբուլի Չաղլայանի դատարանում։
Թուրքական Cumhuriyet-ի գործով 8 կալանվածների մեջ են Amnesty International-ի, Մարդու իրավունքների օրակարգի եւ հավասարա իրավունքների դիտարկման միության անդամներ, Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը եւ Շվեդիայի քաղաքացի Ալի Գրավին։
Դատական առաջին լսումներին մասնակցելու համար դատարան են ժամանել միջազգայի իրապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը։
Գործով անցնող կասկածյալները մեղադրվում են զինված խմբավորման անդամ լինելու եւ Թուրքիայում քաոս ստեղծելու ծրագրեր նախապատրաստելու մեջ։