Խորհուրդներ կանանց, որոնց հետևելով՝ կերջանկացնեք Ձեր տղամարդուն անկողնում
LifestyleՆերկայումս տղամարդկանց գրավում են ինքնավստահ և կրքոտ կանայք: Կան ընդհանուր հմտություններ, որոնք ավելորդ չէ իմանալ ցանկացած կնոջ: Ի՞նչպես ստիպել տղամարդուն խենթանալ անկողնում.
1.Գայթակղիչ ներքնազգեստ. սա, երևի թե, ամենահին, բայց դարերի ընթացքում չփոփոխվող հնարքն է: Տղամարդիկ կարմիր և սև գույների համադրման, տարատեսակ ժանյակների, ժապավեններով գուլպաների անկոտրում սիրահար են, իսկ եթե ամեն ինչին գումարած կինն անկողին է սողոսկում բարձրակրունկ կոշիկներով, դժվար թե տղամարդն ի վիճակի լինի դիմադրել:
2.Լույսը վառ թողեք, քանի որ տղամարդկանց մեծ մասի տեսողական ընկալումը մթության մեջ շատ թույլ է, իրենք նախընտրում են տեսնել, այսպես կոչված, գործունեության դաշտը: Պարտադիր չէ, որ դա լինի ցերեկային լույս. մոմի կամ գիշերալամպի լույսը լիովին բավական են:
3.Պետք է անկողնու մոտ թեթև ուտելիք և ըմպելիք դնել, քանի որ սեքսից հետո ամեն երկրորդ տղամարդը սուր քաղցի զգացողություն են ունենում:
4.Հնարավորինս ձգձգեք անմիջական սեռական հարաբերությանը նախորդող սիրային խաղերը:
5.Ակտիվ շարժվեք հարաբերության ժամանակ: Ցանկացած տղամարդուն դուր է գալիս, երբ իր կինն ակտիվ է սեռական հարաբերության ընթացքում:
6.Շոյեք տղամարդու կրծքավանդակը, նրանք դա սիրում են: Տղամարդու մոտ դա նույնպես էրոգեն գոտի է:
7. Համբուրեք նրա վիզը և ականջները, դրանք տղամարդու ամենազգայուն էրոգեն գոտիներն են:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: