Արագ նիհարելու համար պետք է սննդակարգում բանջարեղեն ներառել. սննդաբաններ
LifestyleՍննդաբանների պնդմամբ բանջարեղենն առողջ սննդակարգի մասն է կազմում, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ շատ վիտամիններ ու միներալներ, իսկ բանջարեղենի կալորիականությունը ցածր է, հայտնում են մասնագետները:
1. Կարմիր պղպեղ: Կարմիր պղպեղը երեք անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան նարինջը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ հակաօսկիդանտներ, իսկ կալորիականությունը շատ ցածր է:
2. Լոլիկ: Լոլիկը մոտ 94 %-ով բաղկացած է ջրից եւ կալորիաներ գրեթե չի պարունակում: Փոխարենը այն հակաօկսիդանտ լիկոպինի հարուստ աղբյուր է:
3. Բազուկ: Բազուկում պարունակվում է բետաին նյութը, որը կասեցնում է գոտկատեղի հատվածում ճարպի կուտակման համար պատասխանատու գենի ակտիվությունը: Այն նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը:
4. Կանաչ լոբի: Այս մթերքը շատ քիչ կալորիա է պարունակում, գրեթե զուրկ է ճարպից, ինչպես նաեւ իր մեջ բջջանյութ է պարունակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: