Կանանց ամենազգայուն գոտիները` սեռական հարաբերության ժամանակ
LifestyleՇատ տղամարդիկ հաստատում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները։ Գիտնականները բացահայտել են կանանց մարմնի էրոգեն գոտիները՝ հիմնվելով հպումի, ճնշման եւ վիբրացիայի վրա։
Գիտնականները հետազոտել են 18-30 տարեկան 30 կանանց։ Օգտագործելով թեթեւ հպումը, ճնշումը եւ վիբրացիան, նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր կնոջ ծլիկը, փոքր շուրթը, հեշտոցի եւ հետանցքի սահմանը, կրծքի կողմնային մասը և պտուկը։ Հետո նրանք այդ ամենը համեմատել են կնոջ մարմնի չեզոք գոտիների՝ պարանոցի, նախաբազկի, եւ որովայնի հետ։
Հետազոտողները խնդրել են մասնակիցներին գնահատել իրենց զգայունությունը թեթեւ հպման, ճնշման, վիբրացիայի նկատմամբ, եւ յուրաքանչյուր հատված խթանվել է գործիքների միջոցով։ Գործընթացը տեւել է 1.5 վայրկյան: Այնուհետեւ հետազոտողները սպասել են հինգ վայրկյան մինչ կանանց հարցնելը, թե ինչ են նրանք զգում։
Արդյունքները զարմանալի չեն եղել։Թեթեւ հպման դեպքում ավելի զգայուն են եղել պարանոցը, նախաբազուկը եւ հեշտոցի սահմանը: Ծլիկը եւ պտուկը գեր զգայուն են եղել ճնշման դեպքում, մինչդեռ կողմնային կուրծքը եւ որովայնը՝ ոչ այնքան։Եվ վերջապես, ծլիկը եւ պտուկը ամենազգայուն են եղել վիբրացիայի ժամանակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: