ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի լավ հարաբերությունները կօգնեին լուծել ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը. Թրամփ
Международные новостиԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Fox Business Network-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Չինաստանն օնում Է ԱՄՆ-ին՝ լուծելու հյուսիսկորեական խնդիրը, մինչդեռ Ռուսաստանն «ընթանում Է այլ ճանապարհով»՝ վնասելով այդ ուղղությամբ Վաշինգտոնի քաղաքականությանը:
«Կարծում եմ՝ մենք կարող Էինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters-ը: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի շուրջ իրադրությունն ավելի դյուրին կլիներ լուծել»: