Բրազիլիայի նախագահին բուժզննումից հետո հոսպիտալից դուրս են գրել
Международные новостиԲրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չորեքշաբթի երեկոյան զինվորական հոսպիտալից դուրս է գրվել, որտեղ տեղափոխվել էր նույն օրը առավոտյան՝ ուրոլոգիական խնդիրների հետ կապված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեմերի Twitter-ում հրապարակվել է հոսպիտալը լքող նախագահի լուսանկարը:
«Այսօր ինձ մոտ մեծ անհարմարություն էր առաջացել, թեստերի շարք անցկացրին, ես հիմա նորմալ եմ, բժշկական խորհուրդը որոշեց, որ հետագա մի քանի օրերին ինձ հանգիստ է պետք, շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հաղորդագրություններ էին ուղարկել, ովքեր իմ առողջությամբ մտահոգվում են»,- ավելի ուշ իր միկրոբլոգում գրել է Տեմերը:
Հոսպիտալացումը տեղի է ունեցել Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատում նրան ներկայացված մեղադրանքների քննարկման ֆոնին: Արդյունքում մեղադրանքներն արգելափակվել են, Տեմերի մասնակցությամբ կոռուպցիայի գործը Գերագույն դատարան չի ուղարկվի: