Կատալոնիայի ղեկավարը քննարկել Է հնարավոր պատասխանը Մադրիդի գործողություններին
Международные новостиԿատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում Է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել Է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող Է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Europa Press գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության տվյալներով՝ հանդիպումն սկսվել Է հոկտեմբերի 25-ի երեկոյան եւ ավարտվել 7-ժամյա քննարկումից հետո՝ հաջորդ օրվա գիշերվա ժամը 2-ին: Ինչպես հայտնել են Կատալոնիայի կառավարության աղբյուրները, չնայած այն բանին, որ հավաքվածների մեծամասնությունը հակված Է հայտարարելու ինքնավարության անկախությունը, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: