Կանադան 31 մլն դոլար է վճարել ահաբեկչության համար սխալմամբ մեղադրված և խոշտանգումների ենթարկված երեք տղամարդու
Международные новостиԿանադայի կառավարությունը 31.3 մլն դոլարի վճարում անելու պայմանավորվածության է եկել երեք տղամարդու հետ, որոնք սխալմամբ մեղադրվել են ահաբեկիչների կետ կապերի համար և խոշտանգումների ենթարկվել սիրիական բանտում: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Նշվում է, որ փոխհատուցումն իրար մեջ բաժանել են Աբդուլլա Ալմալկին, Ահմադ էլ Մաաթին և Մուայեդ Նուրեդդինը: Անհայտ է՝ ինչ գումար է ստացել նրանցից յուրաքանչյուրը:
Ավելի վաղ տղամարդիկ դատական հայց են ներկայացրել 100 հազար դոլարի չափով՝ մեղադրելով Կանադայի կառավարությանը բանտ ընկնելու համար:
Հայցվորների համաձայն՝ իրենք հեղինակազրկվել են, իսկ խոշտանգումները նրանց կոտրել են ֆիզիկապես և հոգեպես։ Ընդ որում՝ տղամարդկանցից ոչ մեկի դեմ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել որևէ ահաբեկչական հանցագործության համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդիկ ձերբակալվել են տարբեր ժամանակներում՝ Կանադայի հատուկ ծառայությունների կողմից նրանց անունները միջազգային ահաբեկիչների ցանկում ներառելու հիման վրա։
Էլ Մաաթին, որը եղել է բեռնատարի վարորդ, ձերբակալվել է 2001 թվականի նոյեմբերին, երբ Սիրիա է գնացել իր հարսանիքը տոնելու համար: Կանադացի ոստիկանները կասկածել են նրան Կանադայում տեղակայված միջուկային օբյեկտների վրա հարձակում պլանավորելու համար՝ նրա բեռնատարում հայտնաբերված քարտեզի հիման վրա: Տղամարդն այդպես էլ չի մասնակցել իր հարսանիքին:
Ինժեներ Ալմալկին 22 ամիս պահվել է Սիրիայի բանտում՝ 2002 թվականից։ Խոշտանգումների ժամանակ Ալմալկին ասել է, որ ինքը եղել է Բեն Լադենի օգնականը, իսկ ավելի ուշ հրաժարվել է իր խոսքերից: Ծեծի ենթարկվելու պատճառով տղամարդը չի կարողացել քայլել:
Տորոնտո քաղաքի մահմեդական դպրոցներից մեկի տնօրեն Նուրեդդինը 2003 թվականին հատել է Իրաքի հետ սահմանը. նա այցելել է իր ընտանիքին, երբ նրան ձերբակալել են: Նուրեդդինը բանտարկության մեջ է գտնվել 34 օր: