Ռոնալդ Ռեյգանի որդին հայտարարել Է, որ Թրամփը վտանգավոր Է աշխարհի համար
Международные новостиՌոն Ռեյգանը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին, կասկածում Է, որ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը ի վիճակի Է զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռեյգան Կրտսերը գործող նախագահին որակել Է որպես «խորապես վիրավոր» մարդ եւ նրան համեմատել Է «կեղտաբծի» հետ, որն անհրաժեշտ Է մաքրել: Նրա կարծիքով՝ դա կարելի Է անել իմպիչմենտի ընթացակարգի օգնությամբ կամ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ ուղղման կիրառմամբ:
«Այդ մարդը վտանգ Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար»,-հավելել Է նա MSNBC-ի եթերում: Ավելի վաղ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը հայտարարել Է, որ Թրամփը, սպառնալով մյուս պետություններին, կարող Է երկիրը դնել «երրորդ համաշխարհային պատերազմի ուղու վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: