Պետդուման վավերացրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը
Международные новостиՌԴ Պետդուման վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել Է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում Է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում Է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին: