Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել Է Վենեսուելայի մի խումբ ընդդիմադիրների
Международные новостиԵվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը շնորհել Է Վենեսուելայի քաղաքական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Ինչպես նշել են Եվրախորհրդարանում, պատգամավորների եւ հասարակական գործիչների այդ խումբը, որոնցից ոմանք ազատազրկման մեջ են, «դիմադրում Է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ տնտեսության անկմանը»: Բոլոր պարգեւատրվածները Դեմոկրատական միասնության ընդդիմադիր դաշինքի անդամներ են:
Այդ խմբին պարգեւատրելու վերաբերյալ առաջարկով հանդես են եկել Եվրախորհրդարանի աջ եւ աջ կենտրոնամետ ուժերի խմբակցությունների պատգամավորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: