Որքանով է նպատակահարմար միասեռականների ամուսնությունը. հոգեբաններ
LifestyleՀոգեբանների ամերիկյան ասոցիացիան վերջերս մի հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները պետք է դադարեցնեն այն օրենքների կիրառումը, որոնք պարզապես ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Ամերիկացի հոգեբաններին ասոցիացիայի նիստերի ժամանակ դրա բոլոր անդամները միաձայն կոչ են անում վերացնել սեռախառն փոքրամասնությունների շրջանում ամուսնությունների արգելքը, վատ տրամադրվածությունն ու արգելքը նրանց նկատմամբ:
Հոգեբանները պատճառաբանում են, որ միասեռական ամուսնությունների վերաբերյալ հասարակական քննարկումներն ու բացասական կարծիքները էլ ավելի խոցելի են դարձնում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Մասնագետները համոզված են, որ գոյություն ունեն միասեռական ամուսնությունների օգտակարության ու նպատակահարմարության գիտական ապացույցներ: Նրանք պնդում են, որ միասեռական ամուսնությունները ունեն միևնույն արժեքներն ու բարիքները, ինչ՝ սովորական ավանդական ամուսնական կապերը:
Մասնագետները այսպիսի եզրահանգման են եկել բազմաթիվ հոգեբանական հետազոտություններից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: