Ջորջիայում դեռահասները զանգվածային սպանդ էին ծրագրել՝ Կոլումբայնի դպրոցի իրադարձությունների նման
Международные новостиԱՄՆ Ջորջիա նահանգում 2 դեռահաս է ձերբակալվել, որոնք ծրագրել էին տեղական դպրոցում զանգվածային գնդակահարություն կազմակերպել Կոլումբայնի դպրոցում տեղի ունեցածի նման, փոխանցում է AP-ն:
17-ամյա Ալֆրեդ Դյուպրեին եւ Վիկտորյա Մակկարլիին դպրոցի աշխատակիցների սպանության փորձ կատարելու մեցադրանք է առաջադրվել: Մեղադրանքների համար հիմք են ծառայել Դյուպրեի գրառումները: Ոստիկանությունից պնդում են, որ դեռահասները նախատեսվող սպանդի մանրամասն ծրագիր էին մշակել: Խուզարկելիս նրանց մոտ հրազեն է հայտնաբերվել: Սակայն առայժմ հայտնի չեն այս քայլին դիմելու դրդապատճառները:
Նշենք, որ Կոլումբայնի դպրոցում սպանդը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլին: Դպրոցի 2 աշակերտ հրազենով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերով զինված հարձակվել էին մյուս աշակերտների եւ անձնակազմի վրա: Նրանք վիրավորել էին 37 մարդու, որոնցից 13-ին՝ մահացու: Դրանից հետո ինքնասպան էին եղել: