Գերմանիայում հարբած ադրբեջանցին սպառնացել է պայթեցնել կայարանը
Международные новостиԳերմանիայում ձերբակալել են ադբեջանցու, որը սպառնում էր պայթեցնել կայարանը, հայտնում է Llokalo24–ը։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան 41-ամյա մի ադրբեջանցի հարբած վիճակում խուճապ էր առաջացրել գերմանական Քասել քաղաքի կայարանում։ Գնացքի ուղեկցորդները ոստիկանություն էին դիմել Քասել–Վիլհելմսհյոհ կայարան ժամանելուն պես եւ հայտնել, որ ուղեւորներից մեկն իրեն ագրեսիվ է պահում։ Երբ ոստիկանները փորձել էին հանգստացնել անկարգ ուղեւորին, նա հայտարարել էր, թե ուղեբեռում ռումբ ունի եւ կպայթեցնի այն։ Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել ադրբեջանցուն զսպելու համար։ Նրա ուղեբեռի զննության արդյունքում որեւէ ռումբ կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Պարբերականը հայտնում է, որ ադրբեջանցին շրջում էր Ֆրանսիայի քաղաքացու անձնագրով։ Ալկոհոլի թեստը ցույց է տվել, որ նա սաստիկ հարբած է եղել։
Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է, սակայն հետո 500 եվրո տուգանքը մուծելու շնորհիվ ազատ է արձակվել։