Տայանին պատգամավորներին «ամենախիստ պատժով» Է սպառնացել սեռական ոտնձգությունների համար
Международные новостиԵվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» Է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ամենախիստ պատիժը կկիրառեմ սեռական ոտնձգությունների մեջ մեղավոր պատգամավորների նկատմամբ»,-ասված Է Տայանիի՝ պատգամավորներին ու նրանց օգնականներին հասցեագրված նամակում: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Ստրասբուրգում վեհաժողովի լիագումար նստաշրջանում բանաձեւ Է ընդունել, որում պահանջել Է վեհաժողովի նախագահից ու վարչակազմից՝ շտապ կարգով հետաքննել «սեռական բռնության՝ ԶԼՄ-ների բացահայտած դեպքերը»:
Մեծ Բրիտանիայից պատգամավոր Մարգո Փարքերը չորեքշաբթի, այդ թեմայի շուրջ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի բանավեճերում, հայտնել Է 15 եվրախորհրդարանականների մասին, որոնք կասկածվում են սեռական ոտնձգությունների մեջ, եւ պահանջել Է վեհաժողովի վարչակազմից՝ հրապարակել նրանց անունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: