Կամբոջայի վարչապետը արեւմտյան պատժամիջոցներից չի վախենում
Международные новостиԿամբոջայի վարչապետ Հուն Սենը հայտարարել է, որ իր ուղեւորությունները սահմանափակելու ամերիկացի սենատորների սպառնալիքների լույսի ներքո արեւմտյան պատժամիջոցներից չի վախենում՝ կապված ընդդիմության առաջնորդի կալանավորման հետ, փոխանցում է Reuters-ը:
Կառավարության նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ նա նշել է, որ իրեն չեն մտահոգում արեւմտյան դոնորների պատժամիջոցները: Նրա խոսքով՝ ինքն արտասահմանում ակտիվներ չունի եւ ԱՄՆ այցելելու անհրաժեշտություն՝ նույնպես:
Ընդդիմության առաջնորդ Կեմ Սոհան կալանավորվել է սեպտեմբերի 3-ին՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրան մեղադրում են ամերիկացիների օգնությամբ իշխանությունը զավթելու դավադրության մեջ: Նա մեղադրանքները ժխտում է: