Սերբական թերթ. Էրդողանը արմատախիլ է անում Թուրքիայի աշխարհիկ մշակույթի փխրուն ավանդույթը
Международные новостиԷրդողանը աշխարհիկ կրթության վրա հարձակում է կատարում՝ ցանկանալով կրոնասեր թուրքերի սերունդ դաստիարակել, գրում է սերբական «Նեդելնիկ» թերթը:
«Երբ Թուրքիայի միջին դասարանների աշակերտները վերադարձան արձակուրդներից, պարզվեց, որ կենսաբանությունից այլեւս Չարլզ Դարվին չեն անցնելու: Իսկ կրոնական դաստիարակության դասերին ուսուցիչները սկսեցին բացատրել, որ «ջիհադ» բառն իրականում «հայրենիքի նկատմամբ սեր» է նշանակում:
Եվ անգամ թուրքական աշխարհիկ պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մասին, որի նկարները Թուրքիայում ամենուր են, դպրոցներում ավելի քիչ են հիշատակում:
Դասացուցակից ընդհանուր առմամբ 170 դաս են կրճատել:Սա կարելի է համարել Էրդողանի իշխանության հարձակում Թուրքիայի աշխարհիկ մշակույթի փխրուն ավանդույթի վրա:
Այս ամենը կատարվում է Թուրքիայի եւ իր եվրոպացի գործընկերների հետ լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ Էրդողանը դաժան հաշվեհարդար տեսավ չիրականացված հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ:
Դրանից հետո 33 հազար մանկավարժ ազատվեց աշխատանքից, շատ դպրոցներ փակվեցին: Դրա հետ մեկտեղ, Էրդողանի՝ կրոնասեր թուրքերի սերունդ ստեղծելու ցանկությանը համապատասխան, կրոնական «իմամ խաթիփ» կոչվող դպրողցների թիվն ավելացավ:
Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Իյըլմազի խոսքով՝ էվոլյուցիոն կենսաբանությունը շատ բարդ է դպրոցականների համար, այն պետք է համալսարաններում անցնել, գրում է թերթը: