Իսրայել թռչող օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Կրասնոդարում
Международные новостиՄոսկվայից Իսրայել թռչող ուղեւորատար օդանավը ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Կրասնոդարում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է«Բազել Աէրո» ընկերության մամուլի ծառայությունը:
«Նախօրեին Մոսկվայի ժամանակով 09:06-ին Մոսկվայից Իսրայել ուղեւորվող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում:
Վայրէջքի պատճառը ուղեւորներից մեկի վատ ինքնազգացողությունն է եղել», - ասել է մամուլի ծառակության աշխատակիցը:
Զրուցակցի խոսքով՝ ինքնաթիռին դիմավորել է շտապ օգնության անձնակազմը: Ուղեւորը հոսպիտալացվել է: