Վան Գոգի կտավն աճուրդի կդրվի ավելի քան 50 մլն դոլարով
Международные новостиՎինսենթ Վան Գոգի «Վարած դաշտը և մաճկալը» (Laboureur dans un champ) կտավը Նյու Յորքում աճուրդի կդրվի նախնական գնահատմամբ ավելի քան 50 մլն դոլարով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Christie's աճուրդի տնից:
Աճուրդը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին:
«Վարած դաշտը և մաճկալը» նկարը Վան Գոգը ստեղծել է 1889 թվականի օգոստոս-սեպտեմբերին: Կտավում պատկերված է Ֆրանսիայի հարավում Սուրբ Պողոսի բուժարանում նկարչի սենյակի պատուհանից բացվող տեսարանը, որտեղ նա ապրել է 1889 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը: