Եվրոպան պատուհասել է «Հերվարտ» մրրիկը. զոհեր կան
Международные новостиՉեխիայում, Լեհաստանում եւ Գերմանիայում առնվազն 4 մարդ է զոհվել «Հերվարտ» մրրիկի հետեւանքով: Կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, Չեխիայի իշխանությունները հայտնել են, որ քամու տապալած ծառերը սպանել են տղամարդու եւ կնոջ: Լեհ վարորդը մահացու վթարի մեջ է հայտնվել՝ բախվելով ճանապարհին ընկած գերանին: Գերմանիայում 63-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել Հյուսիսային ծովում ծովախորշում փոթորկոտ մակընթացության ժամանակ, փոխանցում է DW-ն:
Չեխիայի հյուսիսում գետերի ջրի մակարդակը ծայրահեղ վտանգավոր նիշի է հասել: Լեհաստանում եւ Չեխիայում հարյուր հազարավոր բնակարաններ եւ շենքեր առանց էլեկտրականության են մնացել:
Գերմանիայում որպես նախազգուշական միջոցառում 7 դաշնային հողերում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, մեծ թվով ճանապարհներ փակվել են տապալված ծառերով: Ընդամենը 5 մարդ է տուժել, «Հերվարտն» առավել կործանարար է եղել երկրի հյուսիսում եւ արեւելքում: