Իսլանդիայի ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիան զրկվել է մեծամասնությունից
Международные новостиԻսլանդիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիան մեծամասնությունից զրկվել է: Կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, բոլոր քվեների հաշվարկից հետո ակնհայտ է դարձել, որ 3 կուսակցությունների՝ «Ձախ «կանաչների» շարժում, Սոցիալ-դեմոկրատական դաշինք եւ Ծովահենային կուսակցություն, կոալիցիան, չնայած նախնական տեղեկություններին, անհրաժեշտ մեծամասնություն չի ստանում՝ կազմված 32 մանդատից: Իսլանդիայի խորհրդարան ընդամենը անցնում է 64 պատգամավոր: Հստակ չէ նաեւ այն, թե հատկապես ով է ձեւավորելու կառավարությունը, փոխանցում է DW-ն:
Ամենամեծ թվով՝ 29 տոկոս ձայն է ստացել գործող վարչապետ Բյարնի Բենեդիքթսոնի պահպանողական Անկախության կուսակցությունը: Սակայն արտահերթ ընտրությունների հանգեցրած սկանդալի պատճառով, այն չի կարող կոլալիցիա կազմելու համար պայմանավորվել որեւէ այլ կուսակցության հետ:
2017 թվականի սեպտեմբերին, երբ աջ կենտրոնամետ կոալիցիան հայտնվեց սկանդալի կենտրոնում, Բենեդիքթսոնը ստիպված էր խորհրդարանն արձակել: Հաղորդվում էր, որ նրա հայրը փորձել էր հատուկ քրեական գրանցամատյանից ջնջել մարդու տվյաները, որը դատապարտվել էր բռնաբարության համար եւ արդեն պատիժ է կրում: «Լուսավոր ապագա» փոքր կուսակցությունը Անկախության կուսակցությանը մեղադրել էր այս փաստը թաքցնելու փորձի մեջ: