Կատալոնիան ընդունել է իր խորհրդարանը ցրելու մասին Իսպանիայի իշխանության որոշումը
Международные новостиԿատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայի կառավարության որոշումը, ըստ որի Կատալոնիայի խորհրդարանը ցրվում է: ըստ այդմ, Կատալոնիայի խորհրդարանը մինչ նոր ընտրությունների անցկացումը դադարեցրել է աշխատանքը: Այս մասին խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Խորհրդարանի նախագահության երեքշաբթի նշանակված նիստը չեղյալ է համարվել, քանի որ խորհրդարանը ցրվել է», - նշել են մամուլի ծառայությունից:
Երկուշաբթի առավոտյան խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը առավոտյան եկել էր խորհրդարան: Նա մինչ նոր ընտրություների անցկացումը պաշտոնապես պահպանում է իր պաշտոնը: