Քաղցած վիճակում վիճելը կարող է ծանր հետևանք ունենալ
LifestyleԳիտնականները հավաստիացնում են, որ քաղցի զգացումը, որի պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումն է, կարող է զգալիորեն փչացնել ընտանեկան հարաբերությունները:
Ինչպես ցույց է տվել 110 ամուսնական զույգերի հետազոտությունը՝ քաղցի ֆոնին մարդիկ կարող են իրենց զայրույթը թափել կողակցի վրա: Մասնագետների խոսքերով՝ այդ կերպ կարելի է հասնել մինչև ընտանեկան բռնության:
Նույնիսկ իրենց հարաբերություններից գոհ մարդիկ ավելի հաճախ զայրույթն արտահայտել են շաքարի ցածր մակարդակի դեպքում: Գիտնականը խորհուրդ է տալիս ծանր զրույցից առաջ լավ ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: