Մաշկի խնամքի հրաշալի միջոց` մրգերով ու հատապտուղներով
LifestyleԴեմքի գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու ու այն պահպանելու համար պետք է մշտապես խնամել դեմքը: Մաշկի համար լավագույն խնամքի միջոց են համարվում բնական միջոցները, որոնք պատրաստված են մրգերից ու հատապտուղներից:
Ստորև ORER.news-ը ներկայացնում է դիմակների մի քանի տեսակներ, որոնք կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում.
Ելակով սկրաբ
3-4 հատ հասած ելակը ճզմել: Եթե մաշկը չոր կամ նորմալ է , պետք է ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ, իսկ եթե ճարպոտ կամ խառը` յոգուրտ:
Հաղարջով դիմակ
Հատապտուղը ճզմել, վերցնել 1 ճ. գ. և խառնել 1/2 ճ. գ. կապույտ կավի հետ քսել դեմքին և լվանալ 10 րոպե անց: Խնձորով դիմակ` Միջին չափի խնձորը մաքրել և մանր քերիչով անցկացնել: Ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ և խառնել: Քսել դեմքին և լվանալ 15 րոպեից:
Խնձորով դիմակ`
Միջին չափի խնձորը մաքրել և մանր քերիչով անցկացնել: Ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ և խառնել: Քսել դեմքին և լվանալ 15 րոպեից: