Իմ սիրտն այժմ զբաղված է, պարզապես որոշ խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ կան. Էլեն Ասատրյանը 22 տարեկան է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Էլեն Ասատրյանն այսօր դառնում է 22 տարեկան: Life.panoarama.am-ին դերասանուհին պատմեց, որ ընկերները դեռ կեսգիշերից են հոգ տարել, որպեսզի օրը տոնական լինի:
«Քանի որ որպես հաղորդավարուհի աշխատում եմ ակումբում, ուստի կեսգիշերին աշխատավայրում էի: Հենց օրը փոխվեց, դիմահարդարման սենյակ մտան ակումբում աշխատող ընկերներս` Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլոք, ու այդպիսով շատ ուրախ սկսվեց տարեդարձս»,- նշեց Էլենը` հավելելով, որ այսօր ծննդյան օրը կնշի միայն ընկերուհիների հետ:
Դերասանուհու համար ամենհուզիչը եղել է մայրիկի եւ ընկերուհու շնորհավորանքը:
«Մայրս հիմա Գերմանիայում է գտնվում, ամենահուզիչն ու թանկը նրա շնորհավորանքն էր. Շատ կցանկանայի, որ նա այսօր կողքիս լիներ: Նաեւ ընկերուհուս` Ժաննա Բուտուլյանի շնորհավորանքն էր շատ ջերմ ու հուզիչ»,- նկատեց Էլենը:

Ժաննան իր շնորհավորանքում ակնարկել էր, թե ոչ մեկ նրանց ընկերությունը չի կարող բաժանել, հարցին, թե նման մտադրություն ունեցողները արդյոք շատ են, պատասխանեց.
«Ցավոք, այնպիսի դարում ու քաղաքում ենք ապրում, որ սիրող զույգերին, լավագույն ընկերներին բաժանել ցանկացողներ գտնվում են: Չնայած մենք նրանց չնկատելու ենք տալիս, քանի որ իմ ու Ժաննայի միջեւ դրականը շատ-շատ է: Կողքի մարդիկ սիրում են մեր ընկերությունը, քանի որ կարողանում են տարբերել անկեղծ ու ձեւական կապերը: Մեր մեջ միայն սրտանց կապ կա, հենց դրանից ելնելով կան մարդիկ, որոնք մեր մեջ իրենց ներսինն են տեսնում, խոսքը չարության մասին: Նրանք գուցե չեն կամենում, որ մենք լավ ընկերներ լինենք, բայց հստակ կարող ենք ասել, որ նրանց այդ ցանկությունը հաստատ չի իրականանա: Գիտեք, մինչեւ Ժաննայի հետ ծանոթանալը, ինքս էլ կարծում էի, թե աղջիկների միջեւ իրական ընկերություն չկա, որովհետեւ ես էլ չհաջողված ընկերուհիներ եմ ունեցել: Իսկ հիմա կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մի իսկական ընկեր ծնվում է, միայն թե ժամանակ է պետք, որպեսզի նրան հանդիպես ու հայտնաբերես: Այստեղ գլխավորն այնն է, որ այնքան իմաստուն գտնվես, որ պատահական մարդկանց իսկականի հետ չշփոթես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։