Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀԲ Doing Business 2017 զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը. մեր երկիրը շարունակել է բարելավել իր գործարար կարգավորումները

Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդ տեղի համեմատ: 

ՀԲ փորձագետների գնահատմամբ, նախկինում հրապարակված վարկանիշի այս փոփոխության հիմնական պատճառներն են այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:

 «Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման  աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017 » զեկույցի 71.92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72.51», - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: 

«Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»,- ընդգծել է Բոսութղոն:

Մասնավորապես, «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում.

Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ, դյուրացրել է գույքի գրանցումը՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

Ընդհանուր առմամբ, ըստ ՀԲ-ի, 2017 թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակել են իրենց գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աճի խթանմանն ուղղված բարեփոխումների ակտիվ ծրագիրը՝ ըստ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» (Դուինգ բիզնես)  զեկույցի հոբելյանական 15-րդ թողարկման: Այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար»  զեկույցում գրանցվել են վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացված 44  բարեփոխումները՝ նախընթաց 15 տարիներին ընդունած բարեփոխումների ընդհանուր թիվը հասցնելով 673-ի:

Տարածաշրջանի տնտեսություններից երկուսը՝ Կոսովոն  և Ուզբեկստանն առանձնանում են որպես տարվա լավագույն համաշխարհային բարելավողներ, իսկ տարածաշրջանի 24 տնտեսություններից 13-ը դասվում են Գործարարության համաշխարհային վարկանշային աղյուսակի լավագույն 50 երկրների թվում:

Անցյալ տարվա բարեփոխումները հիմնականում իրականացվել են գույքի գրանցման (8 բարեփոխումներով), վարկերի ստացման (յոթ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (վեց) ոլորտներում: Օրինակ՝ Վրաստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել է գույքի փոխանցումը՝ կրճատելով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման դիմելու համար անհրաժեշտ ժամանակը: Կոսովոյի բարեփոխումները ներառել են նոր օրենքների ընդունումը՝ անվճարունակության պատճառով լուծարումն ուժեղացնելու և վարկերի մատչելիությունը բարելավելու համար: Ուզբեկստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանության միջոցները՝ ավելացնելով կորպորատիվ թափանցիկության պահանջները, իսկ Լիտվան դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:

Ուկրաինան հեշտացրել է շինարարական թույլտվությունների տրամադրումը՝ զգալիորեն իջեցնելով վճարները: Անցյալ տարի տարածաշրջանում բարեփոխումներ իրականացրած մյուս տնտեսությունների թվում են՝ Ղազախստանը (երեք բարեփոխում), Ղրղզստանը (մեկ) և Տաջիկստանը (երկու): Ղազախստանը, օրինակ, պայմանագրերի կիրարկումը դյուրացրել է՝ հիմնական դատական գործընթացների համար սահմանելով ժամկետների լրացուցիչ չափանիշներ, որոնք  գործերի մեծ մասի դեպքում պահպանվում են: Ղրղզստանում իրականացված բարեփոխումները վարկերի մատչելիությունն ամրապնդել են երկու նոր որոշումներով, որոնք ստեղծում են գրավի միասնական և արդիական ռեգիստր և նաև բարելավել են վարկային հաշվետվական համակարգը՝ ընդունելով վարկային տեղեկությունների փոխանակման մասին նոր օրենք: Տաջիկստանը դյուրացրել է նոր գործ սկսելը՝ բարձրացնելով ավելացված արժեքի հարկի պարտադիր գրանցման համար հասույթի շեմը և վերացնելով մի ընթացակարգ՝ գույքի գրանցումը դյուրացնելու համար:

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակում են ներկայացնել բարեփոխումների շատ ամուր ծրագիր»,- ասել է «Դուինգ բիզնես» ստորաբաժանման ծրագրի ղեկավար Սանտյագո  Կրոսի Դաունեսը՝ ավելացնելով, որ նշված բարեփոխումների ազդեցության տարածմանը զուգահեռ հավանական է, որ մենք տեսնենք ավելի դինամիկ մասնավոր հատված, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները լավագույն արդյունքներն են արձանագրել Գործարարության՝ փոքր բաժնետերերի պաշտպանության և գույքի գրանցման ոլորտներում: Օրինակ՝  առևտրային գույքի փոխանցման համար պահանջվում է միջինը 20 օր՝ 49 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi