Ահա, թե հանուն ինչի կարող են մարդիկ հրաժարվել սեքսից
LifestyleԲոլորիս քաջ հայտնի է, որ սեքսի թեման միշտ էլ խիստ հետաքրքրել է ամերիկացի գիտնականներին և նրանք մշտապես փորձել են բացահայտել դրան վերաբերող բոլոր մանրամասները: Նրանց հաջողվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հետաքրքիր ու հավաստի տեղեկություններ ստանալ:
Այս անգամ նրանք սոցիալական հարցման և հոգեբանական թեստերի միջոցով պարզել են, որ ամերիկացի կանանց մեծամասնությունը հաճույքով կհրաժարվի սեքսից, եթե նրանց առաջարկեն շրջել հագուստի խանութներում:
Շարունակելով առավել մանրակրկիտ բացահայտումներ կատարել, գիտնականները պարզել են, որ այդ կանանց առանց սեքսի մի ամիսն այնպես չի վշտացնի, ինչպես կատարված վատ գնումը:
Նմանատիպ հետազոտություններ են անցկացվել նաև Մեծ Բրիտանիայում: Հարցման մասնակիցների 30%-ը խոստովանել է, որ նրանք պատրաստ են դիմանալ առանց սեքսի մեկ-երկու ամիս` միայն հանուն միլիոն ֆունտի: 3%-ը կհրաժարվի սեքսից` հանուն սիրելի ֆուտբոլային թիմի հաղթանակի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: