Սիրիական Իդլիբում թուրքական ԶՈւ-ի ներկայությունն օկուպացիա է. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ
Международные новостиՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում թուրքական ԶՈւ-ի ներկայությունն անվանել է օկուպացիա և ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ալ Ջաաֆարին նշել է, որ նման քայլով Թուրքիան խախտում է Աստանայում բանակցությունների մասնակից և Սիրիայում անվտանգության գոտիներում հրադադարի երաշխավոր երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները:
«Սա հարձակում է, սա օկուպացիա է», - հայտարարել է սիրիացի պաշտոնյան:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի գործունեությունը Սիրիայում նույնպես անօրինական է ու Սիրիայի իշխանությունների համար ոչ ցանկալի:
Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ թուրքական զինված ուժերի առաջին շարասյունը մտել է Իդլիբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան գործում է Աստանայում Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կտեղակայվեն Իդլիբում անվտանգության գոտում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին սահմաններին: