ԻՀՊԿ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներն օրինական չեն. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՌուսաստանն անօրինական է համարում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, որոնք մտցվել են նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, դրանք անարդյունավետ են որպես արտաքին քաղաքականության գործիք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միակողմանի պատժամիջոցների նկատմամբ մեր մոտեցումն ընդհանրապես ունիվերսալ է: Մենք նման միջոցներն անօրինական ենք համարում, միջազգային իրավունքի նորմերին եւ միջպետական շփումների հիմունքներին հակասող»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին՝ պատասխանելով նախօրեին ԻՀՊԿ-ի դեմ մտցված պատժամիջոցները մեկնաբանելու խնդրանքին:
«Մենք կշարունակենք Իրանի հետ աշխատել»,- ասել է նա:
ԱՄՆ-ն երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել Իրանի 41 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների նկատմամբ՝ ներառյալ ԻՀՊԿ ռազմաօդային ստորաբաժանումը: